«3+3» ձևաչափը կոչված է լինելու նպաստելու Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջև հարաբերությունների կանոնակարգմանը»․ Ա․ Մելիքյան
![]() 332 Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 01:06 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատ նուրբ մի տարբերություն պետք է հաշվի առնենք՝ «3+3» ձևաչափը կոչված է լինելու նպաստելու Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջև հարաբերությունների կանոնակարգմանն ու կարգավորմանը, բայց առաջին հերթին փոխադարձաբար նախկին խորհրդային վարչական սահմանները որպես միջպետական սահմաններ ճանաչելու հարցի լուծմանը, մինչդեռ Մինսկի խմբի առաջնահերթությունը՝ արցախյան հակամարտության կարգավորումն է լինելու, որի համատեքստում պետք է լուծվի նաև Արցախի ապագա միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի հարցը: Այսպիսով՝ «3+3» ձևաչափը և Մինսկի խումբը կարող են որոշակիորեն բաշխել դերերն ու առերևույթ միմյանցից անկախ գործելով, այդուհանդերձ, համադրել ջանքերն այնպես, որ գործընթացի մասնակիցների բացարձակ մեծամասնության շահերն ապահովված ու պաշտպանված լինեն: Մենք փոքրամասնությունն ենք»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
