«Ալիևի այս դժգոհության տակ թաքնված է ՀՀ-ի համար շատ կարևոր ենթատեքստ». Արթուր Ղազինյան
![]() 434 Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 17:18 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանն Ադրբեջանից պահանջում է ազատե՞լ Գորիս-Կապան ավտոմայրուղին Ալիևը բողոքում է՝ ասելով, թե եթե հայերն ընդունում են, որ դա (Գորիս-Կապան ճանապարհի 21կմ) Ադրբեջանի տարածքն է, ինչ են ուզում իրենից: Առաջին ընկալումը դա Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական ագրեսիան լեգիտիմացնող վարքագիծն ու հռետորաբանությունն է, որից օգտվում է Ալիևը՝ իր առջև դրված պահանջներին հակադարձելու համար: Այն որ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագծի փոփոխությունը հանցագործություն է, շատ է խոսվել ու գրվել, նույնիսկ գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում՝ 0 հետևանքով: Բայց Ալիևի այս դժգոհության տակ թաքնված է Հայաստանի համար շատ ավելի կարևոր ենթատեքստ. Ալիևից պահանջում են հեռանալ և ազատել Գորիս-Կապան ավտոմայրուղին, ինչից խիստ վրդոհվել է ֆեյք սուլթանը: Իսկ այս պահանջը, ըստ ամենայնի, ներկայացրել է Իրանը, ում համար այս այվտոմայրուղին ունի ռազմավարական նշանակություն՝ դեպի հյուսիս անխափան ելք ունենալու նպատակով: Փաստորեն Նիկոլի որոշմամբ այս ճանապարհը դեռ անցած տարվա դեկտեմբերին հանձնվել է Ադրբեջանին, իսկ Իրանը պետք է եռակի ջանքեր գործադրի իր հյուսիսային ելքն ադրբեջանցիներից ազատելու համար: Հ. Գ. Հին հայկական ասացվածք կա՝ մեկ հիմար քարը գցում է ձորը, հարյուր խելոք չեն կարողանում քարը հանել ձորից...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
