«Ինչո՞ւ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց հոկտեմբերի 19-ի առաջարկը». Էդուարդ Շարմազանով
![]() 324 Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 17:24 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին, որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։ Ինչո՞ւ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց հոկտեմբերի 19-ի արյունալի ու աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։ Ի դեպ, ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին, որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականները, իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։ Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է «5+2» տարբերակին: Այսինքն՝ հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին թշնամուն հանձնելու հարց չի եղել։ Ավելին. հոկտեմբերի 19-ին արդեն Փաշինյանի համար պարզ էր, որ պատերազմը դեպի պարտություն է գնում։ Ո՞րն էր շարժառիթը։ Սա քաոսայն կառավարման, թե՞ դավադրության արդյունք էր։ Եվս մեկ անգամ պնդում եմ, որ հոկտեմբերի 19-ից հետո բոլոր մարդկային ու տարածքային կորուստներն ուղիղ կապիտուլյացիայի սիմվոլի խղճին են։ Հ.Գ. Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 12-ին ինքս եմ առաջարկել ապագա կապիտուլյացիայի սիմվոլին, որ դիմի և խնդրի մեր ռազմավարական դաշնակցին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար»: Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
