«Նիկոլը թաքցնում է». Արմեն Աշոտյան
![]() 467 Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 22:18 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Գերագույն հողատուն շարունակում է թաքցնել հայ ժողովրդից ոչ միայն ներքին կյանքի, պատերազմական և հետպատերազմական կորուստների և հետընթացի մասին տեղեկատվությունը, այլև արտաքին աշխարհի և տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում վարվող գործընթացները: Եվ այսպես, Նիկոլը մեզանից թաքցնում է, թե. 1. Ինչ պայմաններով է նախապատրաստվում հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման փաստաթուղթը, որի մասին ակնարկեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: 2. Ինչ խոստումներ են դրված Ադրբեջանի թմբկահարվող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքում: 3. Ինչ բովանդակություն ունի հայ-թուրքական ստվերային պայմանավորվածությունների գործընթացը, որ վարվում է այդ թվում՝ Վրաստանի վարչապետի բանագնացությամբ: 4. Ինչ պայմաններով է Հայաստանը համաձայնում և ներգրավվում 3+3 ձևաչափի շուրջ ընթացող գործընթացներում: 5. Ինչ է ենթադրում տարբեր միջոցներով ակնարկվող նոր ինտեգրացիոն գործընթացը Ռուսաստանի Դաշնության առաջնորդությամբ: Մեջ մեջքի հետևում մեր ապագայի վերաբերյալ որոշումների կայացման հիմքում թե՛ կապիտուլյանտը, թե՛ իր հետ բանակցող կողմերը դնում են չարաբաստիկ 53% աջակցությունը: Մեր շահերի հաշվին ցանկացած գործարք կարելի է կանխել միայն՝ ոչնչացնելով «ժողովրդական աջակցության» միֆը»: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
