«Անկարան ցույց տվեց, որ իրանա-ադրբեջանական լարվածությունը պատահական չէ». Տաթևիկ Հայրապետյան
![]() 268 Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ., 17:36 Նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող ընտրել Ադրբեջանը՝ որպես թիրախ, դա այդքան հեշտ չէ...»: Նա ակնարկել է, որ Իրանում բազմաթիվ «ադրբեջանցիներ» են ապրում: «Այդ գործոնը մտածելու տեղիք է տալիս: Ամեն ինչ այդքան հեշտ չէ: Կարծում եմ՝ Իրանի նոր իշխանությունը չի շարունակի կրկնել այդ սխալը...», ասել է Էրդողանը: Երկար լռությունից հետո պաշտոնական Անկարան ցույց տվեց, որ իրանա-ադրբեջանական լարվածությունը բնավ էլ պատահական չէ, հրահրված է հենց Թուրքիայի և ոչ միայն Թուրքիայի կողմից, ավելին՝ դրա հիմքում ընկած են երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր Իրանի և ոչ միայն Իրանի դեմ: Հիշեցնեմ, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Բաքվի «ռազմական շքերթի» ժամանակ Էրդողանի արտասանած քառատողի միջոցով ակնհայտ տարածքային հավակնություններ էին ներկայացվել ԻԻՀ-ի նկատմամբ: Իրանի արձագանքը չէր ուշացել: Այժմ, ակնհայտ է դառնում, որ այդ քառատողը շատ ավելի վտանգավոր գործընթացի «նախերգանք» էր ընդամենը...»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
