«Ադրբեջանում քննարկում են Ղարաբաղի ու հարակից շրջանների վերականգնման ծրագրերը». Վարդան Բալյան
![]() 331 Ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ., 16:24 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում քննարկում են Ղարաբաղի ու հարակից շրջանների վերականգնման ծրագրերը: Նախնական հաշվարկներով՝ անհրաժեշտ ներդրումների ծավալը գնահատվում է առնվազն 50 միլիարդ դոլար: Բոլոր փորձագետները միակարծիք են, որ առանց օտարերկրյա ներդրումների անհնար է լուծել խնդիրը՝ անգամ եթե նավթի և գազի ներկայիս բարձր գները պահպանվեն մեկ տասնամյակ: Հատկանշական է, որ անգամ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ հետպատերազմական մեկ տարվա ընթացքում տնտեսական վերականգնման ծրագրերում արտասահմանյան ներդրումները կազմել են զրո՝ ներդրումներ չկան: Ավելին, բոլորը միաբերան համաձայն են, որ դրանք կլինեն միայն, եթե հաջողվի գործարկել Զանգեզուրի միջանցքի ծրագիրը: Հատկանշական է, որ սկսել են բարձրաձայն քննարկել թեմայի հետ կապված մի քանի կարևոր հանգամանքներ: Զորօրինակ, փաստում են, որ տարիներ շարունակ կուտակված սոցիալական խնդիրներն իշխանությունները կապում էին Ղարաբաղի հետ, և հանրային կոնսենսուսը պատերազմի ժամանակ մեծապես պայմանավորված էր այդ իրողության հետ՝ մարդիկ պատրաստ էին ցանկացած զոհողության գնով վերջանականապես լուծել իրենց աղքատության ու անազատության մեջ պահող խնդիրը: Ու հիմա պարզվում է, որ հնարավոր է պատերազմը ոչ թե բանալի էր իրենց սոցիալական վիճակը ու կյանքի որակը բարելավելու, այլ ընդհակառակը՝ առաջիկա տասնամյակներին նոր ազատագրված տարածքներն ու Ղարաբաղը շարունակելու են մնալ իրենց վատ կյանքի աղբյուրը: Իհարկե, փաստում են, որ իշխանություններին դեռևս հաջողվում է Հայաստանին զիջումներ պարտադրելու միջոցով մարդկանց համոզել համբերել, բայց նույնիսկ այդ պարագայում, եթե չհաջողվի լուծել Զանգեզուրի միջանցքի և վերականգնման ծրագրերի համար անհրաժեշտ օտարերկրյա մասնավոր ներդրումների ներգրավման խնդիրը, ապա այդ համբերությունը շատ արագ կարող է սպառվել: Շարունակելի»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
