«Պուտինն ակնարկեց, որ մենք ենք որոշում մեր ճակատագիրը». Նաիրի Հոխիկյան
![]() 305 Ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ., 22:30 Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման վերաբերյալ, ինձ այնքան էլ դուր չեկավ։ Պուտինի խոսքերի մեջ ես տեսա հայկական կողմի համար վտանգավոր թեզեր։ ՌԴ նախագահը միաժամանակ շատ հստակ ասաց՝ կան մարդիկ և քաղաքական ուժեր, որոնք ասում են, թե ավելի լավ տարբերակներ կան լուծումների համար։ Եթե կարող եք, փորձեք ավելի լավ տարբերակներով լուծել։ Այլ կերպ ասած՝ Պուտինն ակնարկեց, որ մենք ենք որոշում մեր ճակատագիրը և թե ովքեր պետք է գծեն մեր երկրի սահմանները։ Ավելի պարզ ուղերձ չի լինում։ Միաժամանակ ՌԴ նախագահն օգտագործեց մեկ միտք՝ փոխզիջումներ և տարածքների փոխանակում։ Ես կարծում եմ, որ խոսքը հատկապես այսպես կոչված անկլավների ու էքսկլավների մասին է։ Բայց կան նաև այլ տարածքներ, որոնք պակաս կարևորություն չունեն, քան դրանք։ ՀՀ Տավուշի մարզում կան հատվածներ, որոնք անկլավ չեն, բայց դրանց հանձնումը թշնամուն մեզ համար անվտանգային լուրջ խնդիր կլինի, փոխարենը թշնամու ձեռքին կան ՀՀ-ին պատկանող տարածքներ, որոնք մեզ վերադարձնելու դեպքում Ադրբեջանի համար կստեղծվեն լրջագույն խնդիրներ իր սահմանային բնակավայրերի կոմունիկացիաների առումով։ Հիմա այդ տարածքների մասին փաստարկված հրապարակման վրա եմ աշխատում։ Կետ առ կետ, կոորդինատ առ կոորդինատ ցույց կտամ, որ միայն Ադրբեջանը չէ, որ խաղաքարտ ունի իր ձեռքին»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
19101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
24500:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
385Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
910Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1168Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1078Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
933Երեկ, 14:24
