«Ցնծա՛, հա՛յ ժողովուրդ, 37000-ից 1000 ուսուցիչ է համարձակվում մասնակցել ատեստավորմանը». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Ցնծա՛, հա՛յ ժողովուրդ, 37.000-ից 1.000 ուսուցիչ է համարձակվում մասնակցել ատեստավորմանը, որ տարակարգային հավելավճարներ ստանա, նրանցից հազիվ կեսն է հաղթահարում որակավորման քննությունը:
Ցնծա՛ և կարդա՛: Կամ կարդա՛, հետո ցնծա՛:
Ո՞վ պետք է լայնամասշտաբ հականեխման գործողություններ ձեռնարկեր, ու չարեց: Իհարկե նոր իշխանությունը: Միայն չասեք, թե այս որակավորման միջոցառումը բարեփոխման գործողությունների մի մասն է: Սրա կարիքը չկար՝ իմանալու համար, որ կրթությունը մահամերձ է դպրոցում, մի շարք լուրջ հետազոտություններ ապացուցել են, որ ՀՀ դպրոցներում խայտառակ վիճակ է: Ուսուցիչների որակավորման քննություններն ընդամենը արժանավորին մի քիչ բարձր վճարելու հնարավորության գործողություն է: Բազմաթիվ տնօրեններ, որ մասն են եղել կրթական այս համակարգի անկման գիտակցված ու չգիտակցված արշավի, մնացին իրենց պաշտոններում, պատերից հանեցին Սերժիկի նկարները, (կասեն՝ Նիկոլի նկարը կախիր՝ սուսուփուս կկախեն), ծպտուն չհանեցին իրենց մեղքերի մասին, մեղքի զգացողություն ու գիտակցություն չունեցան ու շարունակում են պաշտոնավարել: Չէր կարելի ու չի կարելի, որ կրթական համակարգի այս օղակի խայտառակ պաշտոնյաները մնան իրենց դիրքերում, բայց մնացին:
Ահա ձեզ ևս մեկ պարտված պատերազմ: Այստեղ ուղղակի զոհեր և անհայտ կորածներ չկան»:

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
30920.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
36920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
37520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
97117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
92716.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
269416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
193015.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
116410.07.2026, 15:00