«Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց». ընդդիմադիրները՝ նախարարին
![]() 280 Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 10:30 «Ամեն առիթով խոսում եք տնտեսական ակտիվության, աշխուժության մասին, բայց ձեր նախագիծը բազմաթիվ գործարարների, ովքեր կազմակերպում են հանգստյան գոտիների և ժամանցի օբյեկտների աշխատանքը, դժգոհություն են հայտնում, որ մեկ-երկու օր կրճատելով՝ իրենց եկամուտներից ահռելի գումար եք կրճատում»,- դիմելով Էկոնոմիկայի նախարարին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հիշեցնենք՝ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխությունը. առաջարկվում է հունվարի 2-ից 5-ը, ինչպես նաև 7-ը սահմանել աշխատանքային: «Մարդկանց մեծ մասը կմնա ՀՀ-ում ու չի մեկնի արտերկիր. դա հնարավորություն կտա ճամփորդել երկրի ներսում: Հյուրանոցներն էլ, ռեստորաններն էլ ավելի շատ գումար կաշխատեն էդ օրերին»,- ասաց Վահան Քերոբյանը: «Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց: Առիթ էր՝ հավաքվելու, ընտանիքով հանգստանալու, իրար տեսնելու»,- դժգոհություն հայտնեց նաև Գեղամ Նազարյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
