«Նման բան երբեք չի եղել և իսկապես «աննախադեպ» է». Լևոն Զուրաբյան
![]() 308 Չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ., 10:36 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը. ««Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար»: Այսպես է գրված Սահմանադրության 96 հոդվածում: Սա սահմանադրական նորմ է, որը սահմանում է հատուկ ազատություն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի համար: Սա ազատ խոսքի և ֆունկցիոնալ պառլամենտարիզմի գլխավոր երաշխիքներից մեկն է ցանկացած ժողովրդավարական երկրում: Դաշնակցությունը, Գեղամ Մանուկյանը և, ընդհանրապես, ոչմիթիզականությունը (այդ թվում՝ ընդամենը մեկ տարի առաջ նրա նվիրյալ ռահվիրա Նիկոլ Փաշինյանը) ուղղակի պատասխանատվություն են կրում վերջին պատերազմի և Հայաստանի նվաստացուցիչ պարտության հետևանքների համար: Սակայն, այն տեսարանը, երբ նիկոլականներին դավաճան անվանելու համար պատգամավորին բռնի ուժով հեռացնում են Ազգային Ժողովի ամբիոնից, զզվանք է առաջացնում և ցույց տալիս, որ ներկա իշխանությունները թքած ունեն ժողովրդավարական ազատությունների և դրանք ամրապնդող սահմանադրության վրա: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հնարեցին պատգամավորների «ականջները քաշելու մասին» օրենքը և փորձեցին այլ պատգամավորների ձեռքերով խափանել ընդդիմության ելույթները, Սերժ Սարգսյանի օրոք ամեն տեսակի «դաղալություններով» մերժում էին վարման կարգի վերաբերյալ ելույթների հայտերը կամ մանր խորամանկությամբ ժամանակից շուտ անջատում խոսափողը: Բայց վարողի որոշմամբ բռնի ուժով արգելել ոչ հայհոյական կարծիք հայտնելը, եթե հնչեցրած բառապաշարը դուր չի գալիս իշխանությանը, նման բան երբեք չի եղել և իսկապես «աննախադեպ» է: Սրանք պատրաստ են իրենց պողպատե «ժողովրդավարական մուրճով» ժողվրդավարության հերն անիծել: Ուրիշ ճանապարհ էլ չունեն. այլապես հնարավոր չէ կանգնեցնել իրենց խայտառակ կառավարմամբ մեր գլխին բերած ազգային աղետի հետևանքով աճող դժգոհությունը: Մի բան պարզ է. վախը դարձել է այս իշխանության գլխավոր հոգեվիճակը: Դա որևէ լավ բան չի խոստանում ո՛չ նրանց, և ո՛չ էլ Հայաստանին»: Աղբյուրը` Լևոն Զուրաբյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
