Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին: Նա նորից չի կարող առաջադրվել։ Ավելին՝ իշխանական կուլիսներում արդեն քննարկվում են Թաթոյանին փոխարինողների անունները՝ Դանիել Իոաննիսյան, Վահագն Հովակիմյան, Էդմոն Մարուքյան։ Սրան զուգահեռ, կուսակցություններն են միմյանց դեմ պայքար սկսել՝ Արման Թաթոյանին, պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, իրենց մոտ տանելու համար։ Գաղտնիք չէ, որ Թաթոյանն այսօր ամենաբարձր ռեյտինգն ունեցող գործիչն է և հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին:
Մեզ հասած տեղեկություններով՝ Թաթոյանին ամեն գնով ուզում է իր կողմը գրավել «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանը, նույնիսկ ասում են, որ ցանկանում է խորհրդարանական հաջորդ ընտրություններին Թաթոյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Առաջարկում եմ ԱԺ կռիվներում աչքի ընկած պատգամավորներին՝ մասնակցել UFC և MMA մարզաձևերի մենամարտերին՝ հոնորարն ուղղելով բյուջե»․ Վահե Գրիգորյան
109:12
Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
6408:18
«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
10603:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
119Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
137Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
130Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
120Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
112Երեկ, 21:12