«ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, 5-ը՝ բեկորային վիրավորումներ». Տիգրան Աբրահամյան
![]() 400 Հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ., 22:12 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Հոկտեմբերի 14-ին Արցախի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ՊԲ մարտական հենակետներից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում են ստացել 6 զինծառայողներ: Այս միջադեպից հետո Արցախի նախագահի խորհրդականները մեկնաբանություն էին տվել, որով տեղեկացրել էին, որ հարվածը հասցվել է ԱԹՍ-ի միջոցով: Ստացվում է, որ տեղի է ունեցել ոչ թե հրազենային, այլ ԱԹՍ-ի արկի բեկորային վիրավորում: Դեպքից մեկ օր հետո, ՊԲ փոխանցմամբ, ադրբեջանական զինված ստորաբաժանումները կրակ էին բացել նաև այդ պահին առաջնագծում գտնվող ՊԲ շտապ օգնության մեքենայի ուղղությամբ: Քանի որ դեպքի հետ կապված հակասական տեղեկությունները շատ էին, գրությամբ դիմել էի ՊՆ-ին։ 1. Խնդրում եմ տրամադրեք վիրավորում ստացած 6 զինծառայողների անուն, ազգանունները և առանձին ներկայացրեք վերջիններիս առողջական վիճակը, 2. Իրականում ինչպիսի վիրավորում էին ստացել ՊԲ 6 զինծառայողները՝ հրազենային, թե բեկորային, 3. Արդյոք խոցված շտապ օգնության մեքենայի միջադեպով կան վիրավորներ կամ վնասվածք ստացած անձինք Պաշտպանության նախարարը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ Ալբերտ Սարուխանյանի վիճակը ծանր է, Խաչիկ Գևորգյանի վիճակը միջին ծանրության է, Քաջիկ Արշակյանի վիճակը բավարար է, Հրայր Հակոբյանի վիճակը ծանր է, Էդգար Հովակիմյանի վիճակը բավարար է, Լեռնիկ Չախիֆալակյանի վիճակը ծանր է։ Առողջություն մեր զինծառայողներին։ ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, 5-ը՝ բեկորային վիրավորումներ։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
