Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ադրբեջանցիները ձիեր են գողացել

Ադրբեջանցիները ձիեր են գողացել
578
Հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ., 20:18

Այսօր Սյունիքի մարզի Խնածախ համայնքում ադրբեջանական կողմը գողացել է տեղի բնակիչներից մեկի 3 ձին։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Խնածախի ղեկավար Անուշավան Հովակիմյանը։
«Առավոտյան 7։30-ի կողմերում 3 ձի անցել են ադրբեջանցիների վերահսկողության ներքո գտնվող տարածք, նրանք էլ գողացել են ձիերը։ Մինչև կապել են մեկին, նրա երկու ձագերը փախել, հետ են եկել։ Երկու ձիերը եկել են մեր դիրքապահների մոտ հասել, իսկ դիրքապահներն էլ ինձ են զանգել, և ձիերը վերադարձրել ենք տիրոջը»,–ասել է Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ դեպքի մասին արդեն իսկ տեղեկացրել են ռուս խաղաղապահներին, և նրանք քայլեր են ձեռնարկում երրորդ ձիուն վերադարձնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին նույնպես նման դեպք էր տեղի ունեցել՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներից մեկի 11 ձին անցել էր ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածք։