«Իմ բարբառով Կովսականն ու Սանասարն Արցախ են, Նիկոլի բարբառով Արցախն Ադրբեջան է»․ Մովսես Հակոբյան
![]() 1581 Ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ., 12:48 Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին եկել է Գորիս և պահանջել, որ զինված ուժերը Գորիսից և Մեղրիից հետ գնան՝ թողնելով Կովսականի (Զանգելան) և Սանասարի (Կուբաթլու) դիրքերն Ադրբեջանին, գրում է «Հրապարակ»-ը: ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին, որն այդ պաշտոնին հրաժեշտ է տվել նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից 10 օր անց, լրատվամիջոցը մի քանի հարց է ուղղել: - Արդյոք նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսվա՞ծ էր նման բան, որ մեր ուժերը գնան սահմաններից: - Այո: Ամսի 9-ին ստորագրված փաստաթղթում ամեն ինչ գրված է եղել: Ինչո՞ւ մարդիկ չեն հասկանում ու այսօր շահարկում են, ես չեմ հասկանում: Այն ժամանակ, երբ ես կարդացի այդ փաստաթուղթը, ինձ համար պարզ էր, որ այդ դիրքերից դուրս ենք գալու: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միայն կանգնելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին: Ուրիշ տեղ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր չի ունենալու: - Մեղրիի ու Գորիսի դիրքերի մասին չէ՞ խոսքը, Հայաստանի Հանրապետության սահմանի: - Հիմա ես իմ բարբառո՞վ խոսեմ, թե՞ Նիկոլի: Իմ բարբառով Կովսականն ու Սանասարն Արցախ են, Նիկոլի բարբառով Արցախն Ադրբեջան է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
