Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Թուրքիայի և Չինաստանի միջև հռետորաբանական «փոխհրաձգություն» է». Արմեն Պետրոսյան

«Թուրքիայի և Չինաստանի միջև հռետորաբանական «փոխհրաձգություն» է». Արմեն Պետրոսյան
257
Ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ., 13:06

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱԿ-ի շրջանակներում ուշագրավ շարունակական հռետորաբանական «փոխհրաձգություն» է ընթանում Թուրքիայի և Չինաստանի ներկայացուցիչների միջև։
Պեկինը թիրախավորել է Անկարայի ապակայունացնող, մարդասիրական սկզբունքները ոտնահարող, օկուպացիոն գործողությունները Սիրիայի հյուսիսում՝ հատկապես քրդաբնակ շրջաններում։
Թուրքիան պատասխանել է հին երգի միջոցով՝
«թյուրք-ույղուրների» հանդեպ Չինաստանի խտրական քաղաքականության հիշեցմամբ»:

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան