Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Արգիշտի Քյարամյանի հրամաններով նոր նշանակումներ են կատարվել

Արգիշտի Քյարամյանի հրամաններով նոր նշանակումներ են կատարվել
255
Ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ., 18:36

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով նոր նշանակումներ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում:

Կարեն Մելքոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն պետ:

Երջանիկ Գևորգյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

Վազգեն Մամիկոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Ռոման Սարդարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից: