Էդուարդ Աղաջանյանն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձել են հետպատերազմյան իրավիճակին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը:
Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, արժեւորել Լեհաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը:
Խոսելով տարբեր ոլորտներում հայ-լեհական գործակցության զարգացման մասին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է «Լեհական մշակույթի օրերի» անցկացումը Հայաստանում եւ դրա շրջանակում կազմակերպվող միջոցառումները: Էդուարդ Աղաջանյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները նպաստում են երկու երկրների ժողովուրդների միջեւ մշակութային կապերի ընդլայնմանը:
Քննարկվել է նաեւ հայկական մշակութային ժառանգությունը Լեհաստանում ներկայացնելու հնարավորության հարցը:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է Հայաստանի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:
Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմից հետո Լեհաստանի իշխանությունների աջակցությունն արցախցի դեռահասների երկշաբաթյա այցը Լեհաստան կազմակերպելու հարցում:
Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Լեհաստանի միջխորհրդարանական կապերի խորացումը՝ ընդգծելով փոխայցերի եւ բարեկամական խմբերի գործունեության աշխուժացումն այդ գործում: ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ իր արդյունավետ եւ բեղմնավոր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
193Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
201Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29613.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
35912.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30612.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30312.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25012.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33511.11.2026, 20:48