Մեղադրանքներ են առաջադրվել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ նախկին տնօրենին և նրա որդուն

Օպերատիվ տեղեկությունների իրացման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Ոստիկանության Գուգարքի բաժնում 2021թ. մայիսի 22-ին քրեական գործ է հարուցվել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունում առերևույթ կատարված կոռուպցիոն չարաշահման դեպքի առթիվ:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ նախկին տնօրեն Ռ. Չ-ն պաշտոնավարման ընթացքում հիվանդանոցին պետության կողմից հատկացման ենթակա ֆինանսական միջոցներից խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել իր հետ համատեղ բնակվող որդու՝ Վ. Չ-ի հետ և, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014թ. հունվարի 1-ին որդու հետ կնքել է ավտոմեքենայի վարձակալության բովանդակությամբ կեղծ պայմանագիր:
Դրանից հետո, հիվանդանոցի տնօրենը 2014 և 2015թթ. ձևականորեն կազմակերպել է «Մարդատար ավտոմեքենայի վարձակալության ծառայությունների մատուցման գնման գործընթաց», դրանում իբրև հաղթող ճանաչված իր որդու հետ կնքել հիվանդանոցի կարիքների համար մարդատար ավտոմեքենայի վարձակալության ծառայությունների մատուցման գնման՝ բովանդակությամբ կեղծ պայմանագրեր, իսկ 2016, 2017 և 2018 թվականներին կնքվել են հիշյալ պայմանագրում նշված ծառայությունները շարունակելու վերաբերյալ համաձայնագրեր:
Համաձայն այդ պայմանագրերի և համաձայնագրերի՝ Վ. Չ.-ին սեփականության իրավունքով պատկանող «Միցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի ավտոմեքենան 2014-2019թթ ընթացքում ամսական 135000 կամ 200.000 ՀՀ դրամ գումարով իբրև թե վարձակալության է հանձնվել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությանը, մինչդեռ պարզվել է, որ իրականում այդ ողջ ընթացքում ավտոմեքենան հիվանդանոցի կարիքների համար չի ծառայել:
Եվ չնայած այդ հանգամանքին՝ 2014թ. հունվարից մինչև 2019թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Ռ. Չ-ն որդու բանկային հաշվին, վերը նշված բովանդակությամբ կեղծ պայմանագրերի և համաձայնագրերի օգտագործմամբ, փաստացի փոխանցել է առանձապես խոշոր չափերով՝ 11.347.200 ՀՀ դրամ վարձակալության գումար՝ այդպիսով որդու օժանդակությամբ խարդախության եղանակով հափշտակելով հիվանդանոցի առանձնապես խոշոր չափերի այդ գումարը:
Հանցավոր նշված արարքները կատարելու համար «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերության նախկին տնօրեն Ռ. Չ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ. Չ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու հնարավորության ապահովման նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է կիրառվել նշված անձանց պատկանող գույքի վրա: Այս մասին հայտնում է
ՀՀ դատախազությունը:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
193Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
201Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29613.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
35912.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30612.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30312.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25012.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33511.11.2026, 20:48