Քաղաքապետի որոշմամբ Վահան Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոցում տնօրեն է նշանակվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Երևանի Վահան Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել։
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 7-ի (հ.4 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 14.10.2021թ. h.12/128664 զեկուցագիրը՝
1. «Երևանի Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անիչկա Ռազմիկի Իսկանդարյանի հետ 2021 թվականի հոկտեմբերի 20-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 20.10.2021թ.-01.02.2025թ. ժամկետով:
2. «Երևանի Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Հարությունյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։
Հավելենք, որ մինչ այս էլ դպրոցի տնօրենը եղել է Անիչկա Իսկանդարյանը։

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
30920.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
36920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
37520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
97117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
92716.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
269416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
193015.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
116410.07.2026, 15:00