Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Գյումրիի ընտրության դասերը». Սուրեն Սուրենյանց

«Գյումրիի ընտրության դասերը». Սուրեն Սուրենյանց
210
Կիրակի, 31 հոկտեմբերի, 2021 թ., 19:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Գյումրիի ընտրության դասերը
ԱԱԾ վերջին գործողություններն, ըստ էության, դարձան Գյումրիում ՔՊ-«Բալասանյան դաշինք» կոալիցիայի ձևավորման խթանը։
Հոկտեմբերի 17-ին Գյումրին կրկնակի մերժել է գործող իշխանությանը՝ ընտրություններին մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշով ու ՔՊ առաջատարությունը մերժելով։
Բայց Գյումրին այսօր իրեն պարտված ու խաբված է զգում ու դրա համար միակ մեղավորը գյումրեցին է, որի բողոքական քվեարկության անունը եղել է կոմֆորմիզմը՝ Բալասանյանի թիմի դեմքով։
Սա դաս է մյուս համայնքների ընտրողների համար, որոնք երեք հետևություն պետք է անեն.
- երբեք չընտրել կասկածելի կուսակցությունների,
- զգուշանալ երկարաժամկետ պաշտոնավարած ու բոլոր իշխանություններին հարմարված քաղաքապետերի ցուցակներին քվե տալուց,
- քվե չտալ Փաշինյանի ու նրա իշխանության արբանյակներին»: