Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկոլ Փաշինյանը Սաակաշվիլիից ավելի վատ օրն է ընկնելու». Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանը Սաակաշվիլիից ավելի վատ օրն է ընկնելու». Ոսկան Սարգսյան
283
Կիրակի, 31 հոկտեմբերի, 2021 թ., 18:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Սահակաշվիլիից ավելի վատ օրն է ընկնելու
2018թ․ ամռանը, երբ բնակչության մեծամասնությունը հիացած էր Նիկոլ Փաշինյանի թավշա հեղափոխությամբ, ես գրեցի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ ավելի վատ արդյունքներ է ունենալու, քան՝ Սաակաշվիլին, որովհետև Սաակաշվիլին, ի տարբերություն Նիկոլի, շատ կրթված է, հավաքել էր արհեստավարժ թիմ (Նիկոլի թիմի արհեստավարժության մասին խոսելն ավելորդ է), բացի այդ՝ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մեծ փողեր չի տալու, որը տվեց Սաակաշվիլիի կառավարությանը։ Եղավ այն, ինչ կանխատեսել էի։ Սաակաշվիլիին ոչ ոք չի կասկածում Հարավային Օսեթիայի պատերազմը կանխամտածված տանուլ տալու մեջ, իսկ Հայաստանում պատերազմի հետ կապված Նիկոլ Փաշինյանին շատերն են լրջորեն կասկածում։ Սաակաշվիլու կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում ջախջախիչ պարտվեց, ինքը բանտում է։ Նիկոլ Փաշինյանին շատ ավելի վատթար ճակատագիր է սպասվում, թեկուզ 1000 անգամ կրկնի՝ ապագա կա, կա»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան