Երևանում ամուսինը խեղդամահ է արել կնոջը

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ՝ վիրավոր:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են կնոջ դի:
Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարվում:
Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Պարեկները էդ տղամարդուն որ տարան՝ էդ տան ամուսինն էր: Կնոջը խեղդելով՝ սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել: Եթե ոստիկաններն ու քնիիչները շուտ չգային, երևի ինքն էլ արնաքամ լիներ, մահանար: Բայց, թե ինչն է պատճառը եղել, որ նման դեպք է տեղի ունեցել, մեզ համար առեղծված է»:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը՝ նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Լուսինե Ք.-ն էր, իսկ պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը՝ նրա ամուսինն է՝ 51-ամյա Արթուր Խ.-ն:

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
167Երեկ, 19:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
23413.11.2026, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
27713.11.2026, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
52213.11.2026, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
52113.11.2026, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
22613.11.2026, 11:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
66513.11.2026, 11:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
61613.11.2026, 11:01