Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում

Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում
277
Երեքշաբթի, 02 նոյեմբերի, 2021 թ., 00:36

«Էդքան խոսում են առավոտից իրիկուն՝ կոռուպցիայի դեմ պայքարենք։ Ձեզ թվում ա՝ կոռուպցիան պոզով-պոչով տենց մեծ կենդանի ա՞։ Է՛ս ա կոռուպցիան»,- 2014 թվականի մայիսի 21-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արտաբերած խոսքերն է հիշեցնում «Հետք»-ն ու նշում, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը (վարչապետի աներորդին) սեպտեմբերի սկզբին ժամանակ են անցկացրել հունական կղզիներից մեկում գործարար, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ:

«Հայաստանի օրենսդիրներ Ալեն Սիմոնյանին, Էդուարդ Աղաջանյանին ու Հրաչյա Հակոբյանին աստղերի շարքին չես դասի, նրանց դրսում գրեթե ոչ մեկ չի ճանաչում, և պապարացիներն ու «շարքային» տուրիստները նրանց չեն լուսանկարում ծովափում կամ փողոցում: Բայց այս անգամ եղավ հակառակը՝ հայ պատգամավորների զվարճանքները հայտնվեցին համացանցում:

Մինչ ՀՀ սահմանները ռմբակոծում են` Ալեն Սիմոնյանը և Հրաչյա Հակոբյանը «տժժում են» Հունաստանում

Երբ օրեր անց ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարցրեց, թե Սիմոնյանը որքան գումար է ծախսել հունական կղզում՝ նշելով, որ, ըստ լուրերի, բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է այդ հանգստի ծախսերը հոգացել (նկատի ուներ Վիգեն Բադալյանին), ԱԺ խոսնակը պատասխանեց. «Ես իմ մասնավոր կյանքը, ստերն ու դեղին մամուլը չեմ մեկնաբանում»:

Սիմոնյանը, ով նախաձեռնեց եռակի բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար դրամային փոխհատուցման չափերը, վերջին ամիսներին իր մասին քննադատական հրապարակումները ջանասիրաբար տեղավորում է դեղին մամուլի ու ստերի տիրույթում: Մեծ հաշվով, նրա իրավունքն է անձնական կյանքի վերաբերյալ հարցերին չպատասխանելը, բայց ցանկացած ժողովրդավար հասարակությունում հանրային ծառայողները խոշորացույցի տակ են, ինչը նորմալ է. նրանք աշխատավարձ են ստանում հանրության վճարած հարկերից գոյացող պետբյուջեից, հետևաբար, պաշտոնյայի ծախսերի վերաբերյալ հանրային հետաքրքրությունն էլ հիմնավոր է ու տրամաբանական:

Սեպտեմբերի 6-9-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց միջազգային 2 հավաքի: Դրա կազմում ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը չեն եղել, բայց նրանք Սիմոնյանի հետ գտնվել են Միկոնոսում: ԱԺ նախագահը մեզ հայտնել է, որ մինչև Վիեննա մեկնելը արձակուրդում չի եղել, սակայն սեպտեմբերի 6-ին «Ինսթագրամ» սոցցանցի իր էջում նա Հունաստանից լուսանկար էր հրապարակել կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ՝ գրելով՝ «3 օր հանգիստ, 3 տարի անց»:

Սիմոնյանն ու ընկերները Միկոնոսում են եղել ամսի 6-ին նախորդող օրերին: Մեր հարցին, թե որ օրերին է եղել կղզում, պաշտոնյան պատասխանել է. «Մասնավոր կյանքին առնչվող մեկնաբանություններ չեմ անում»։ Այսկերպ նա պատասխանել է մեր 12 հարցից 5-ին: Ռեստորանի տեսանյութում պարելիս երևում են ոչ միայն Սիմոնյանն ու Հակոբյանը, այլև ԱԺ նախագահի կինն ու «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Բադալյան եղբայրներից կրտսերը՝ Վիգենը: Տեսանյութում նա սև-սպիտակ գլխարկով է, որը կարելի է տեսնել նաև գործարարի ֆեյսբուքյան նկարներում:

Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում
Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում
Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում
Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում
Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում
Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում
Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում
Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում

Ակումբում գործում է դրես կոդ: Մեկ կոկտեյլի գինն այստեղ 10-15 դոլար է, խմիչքի ամբողջ շշինը՝ 300-500 դոլար, կա նաեւ «bottle service», որը համարվում է ակումբի ծառայություններից օգտվելու եւ նախապես տեղ ամրագրելու լավագույն հնարավորությունը: Եթե սովորական այցելության դեպքում ակումբի հաճախորդները ծախսում են մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար դոլար, ապա «bottle service»-ի պարագայում ծախսերը բազմապատիկ ավելի են:

Թե որտեղ է ժամանակ անցկացրել ԱԺ նախագահը, ակամա օգնել են պարզել ինքն ու կինը՝ «Ինստագրամում» նկարներ հրապարակելով կղզու տարբեր կետերից: Սիմոնյանի հրապարակած լուսանկարն արվել է Միկոնոսի հարավային Օրնոս ծովածոցի մոտ: Այդտեղից լուսանկարներ է տեղադրել նաեւ պաշտոնյայի կինը՝ Մարիամ Մարգարյանը: Դրանց տեղորոշումը թույլ է տալիս ասել, որ ԱԺ խոսնակը ժամանակ է անցկացրել «Marriott» համաշխարհային ցանցի «Santa Marina» 5-աստղանի հանգստավայրում, որն Օրնոս ծոցի ափին առաջարկում է հյուրանոցային համարներ ու վիլլաներ, սպա կենտրոն, բարեր եւ ռեստորան, ընդհանուր լողավազան եւ լողափ: Ալեն Սիմոնյանի կնոջ հրապարակած լուսանկարներն արվել են հյուրանոցային համարներից մեկի բացօթյա պատշգամբում եւ «Buddah-Bar»-ում: Վերջինս եւս համաշխարհային ցանց է՝ ներկայացված տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Միկոնոսում: Այն առաջարկում է ասիական խոհանոց եւ ծովամթերքներ: Օրինակ՝ սեւ խավիարի 28 գրամը 280 եվրո է, մեկ անձի համար ճաշի արժեքը՝ 107-150 եվրո:

Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում
Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ ովքե՞ր են եղել բիզնես դասի օդանավում

Սիմոնյանը չի ասում, թե ինչ ավիաընկերությամբ է Երեւանից մեկնել Միկոնոս, այնտեղից՝ Վիեննա, ապա վերադարձել Երեւան: Չի պարզաբանում նաեւ, թե ինչ դասի տոմսով է ուղեւորվել՝ էկոնո՞մ, թե՞ բիզնես: «Հունաստան, այնտեղից էլ Ավստրիա մեկնել եմ իմ անձնական միջոցներով: Վիեննայից Երեւան եմ վերադարձել ՀՀ կառավարության 2005 թ. 2335-Ն որոշմամբ սահմանված կարգով»,- «Հետքին» հայտնել է պաշտոնյան։ Կառավարության այդ կարգը գործուղման մեկնած աշխատողների ծախսերի փոխհատուցման մասին է, այսինքն՝ ըստ Սիմոնյանի՝ միայն Վիեննայից իր վերադարձն է վճարվել պետբյուջեից:

Պաշտոնյան չի մեկնաբանել մեր հարցը, թե ովքեր են եղել սեպտեմբերի 5-ին Միկոնոսից Երեւան ժամանած բիզնես դասի ինքնաթիռի ուղեւորները, մասնավորապես՝ իր կինն ու պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը եւ Հրաչյա Հակոբյանը եղե՞լ են օդանավում, թե՞ ոչ: «Իմ եւ այլոց մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկությունները չեմ մեկնաբանում»,- փոխանցել է ԱԺ նախագահը՝ այդպես էլ չհերքելով, որ նրանք եղել են ինքնաթիռում»,- գրում է աղբյուրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: