Սամվել Բաբայանի թիրախում բանակն է. «Փաստ»
![]() 272 Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 09:24 «Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին։ Սամվել Բաբայանի՝ թե՛ այս, թե՛, ընդհանրապես, հետպատերազմական շրջանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացնում սպայակազմի և պատերազմին մասնակցած կամավորականների ու պահեստազորայինների շրջանում, որովհետև վերջինս Նիկոլ Փաշինյանին իրավիճակից «չոր» հանելու համար պարտությունը վերջիններիս վրա է բարդում։ Բաբայանը, օգտագործելով Փաշինյանի մեդիառեսուրսները, միանգամից արշավ է սկսել բանակի դեմ, որպեսզի ապահովագրի իր ձախողումները, փրկի Փաշինյանի դեմքը և պարտությունը գցի հայրենիքի պաշտպանության համար պատերազմ մեկնածների վրա։ Սա հանգեցրել է նրան, որ, թերթի տեղեկություններով, Արցախում ավելի շատ են սկսել հիշել այն «քաջագործությունների» մասին, որոնց հեղինակը հենց Բաբայանն է եղել։ Զինվորականները կարծում են, որ, այսպես կոչված, «Լելե թեփեի» կամ, ինչպես Բաբայանն է սիրում ասել, «Քենդ Հորադիզի» օպերացիայի հեղինակը իրավունք չունի խոսել պատերազմի մասին, քանի որ նրա ու Փաշինյանի պատճառով հայկական զինուժի էլիտար գնդերը հարավում աննախադեպ կորուստներ են կրել Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
