«Սա մտապահեք. հետո պետք կգա իշխանություններին գնահատական տալու համար». Արա Պապյան
![]() 226 Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 10:00 ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճանապա՞րհ, թե՞ միջանցք. ոմանք ասում են, որ Ադրբեջանը Սյունիքի վրայով ճանապարհ/ներ է ստանալու, ոմանք՝ միջանցք/ներ: Այս հարցին հնարավոր է պատասախանել, եթե հստակ պատկերացնենք, թե ո՞րն է միջազգային իրավունքում ճանապարհի և միջանցքի տարբերությունը: Ֆիզիկական առումով դրանք կարող են տարբերություն չունենալ, կամ գրեթե չունենալ: Տարբերությունը նրանց կարգավիճակի մեջ է՝ այն կարգի, որը գործելու է այդտեղ: Ճանապարհի դեպքում ավտոմեքենայի վարորդը, գնացքի մեքենավարը, ուղևորները և այլն, Սյունիքի, այն է Հայաստանի սուվերեն տարածք մուտք գործելիս առնվազն պիտի անձնագրի մեջ մուտքի կնիք ստանա և դուրս գալիս էլ ելքի կնիք: Առնվազնը կգործի այն դեպքում, եթե երկրների միջև գործում է առանց վիզայի ելումուտի կարգ կամ արդեն անձնագր/եր/ի մեջ առկա է մուտքի վիզա: Բեռնատարները կամ գնացքի վագոնները պիտի կապարակնքվեն, ձևակերպվեն տարանցիկ փոխադրման փաստաթղթերը, և դրանց առկայությունը պիտի ստուգվի Հայաստանից ելքի վրա: Տարանցիկ փոխադրման վճարի հարցը կարգավիճակի առումով էական չէ և զուտ փոխադարձ պայմանավորվածության հարց է՝ այն կարող է լինել, կարող է չլինել: Եթե միջանցք է, ապա ո՛չ անձինք և ո՛չ էլ ավտոմեքենաները, գնացքները և այլն, Ադրբեջանից Սյունիք, այն է Հայաստանի Հանրապետություն, մտնելիս ենթակա չեն վերոնշյալ գործողություններին: Նրանք պարզապես գալիս ու անցնում են ՀՀ տարածքով: Ո՞րն է լինելու՝ միջանցք, թե՞ ճանապարհ, ես չգիտեմ: Գուցե ոչ մեկը: Տա աստված, ԱՄՆ-ը և Իրանը՝ ոչ մեկը: Բայց սա մտապահեք. հետո պետք կգա իշխանություներին գնահատական տալու համար»: Աղբյուրը` Արա Պապյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
