«Սարգսյանը չէր ուզում լինել վարչապետ». Հակոբ Բադալյան
![]() 318 Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 17:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ես շատ քչերից էի, կամ նույնիսկ չգիտեմ էլ, թե հանրայնորեն էլ ովքեր էին արտահայտում այդպիսի կարծիք (թող ներող լինեն, եթե չեմ հիշում), որ կասկած էի հայտնում, թե Սերժ Սարգսյանն աներկբա գնալու է վարչապետության, այսինքն՝ դե ֆակտո երրորդ ժամկետի: Ավելին, ամիսը, ցավոք, չեմ հիշում, բայց 2018-ին Կենտրոնի եթերում քննարկման ժամանակ հարցին՝ կգնա վարչապետ, թե ոչ, պատասխանել եմ, որ չեմ կարող ասել, կգնա, թե ոչ, բայց կարող եմ թվել մի շարք ներքին ու արտաքին ռիսկեր, որ կառաջանան վարչապետ գնալիս և Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը կարող է լինել ոչ երկար: Մտքովս էլ չէր անցնի, իհարկե, մեկ շաբաթը կամ հեղափոխական զարգացումը, մարգարե չեմ: Պարզապես համոզված էի և այսօր էլ մնում եմ այդ կարծիքին, որ Սարգսյանը չէր ուզում լինել վարչապետ՝ շատ լավ պատկերացնելով, որ պատերազմ զսպելու հարցում գրեթե զրոյանում է Հայաստանի մանևրի հնարավորությունը: Բայց, Ռուսաստանն էլ մտածում էր իր մանևրի մասին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
