«Իշխանությունն աստիճանաբար կրթվում է. հեռահար նպատակներ ունի». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղազարյան Հովիկն ասում է, որ «առանց ՀԴՄ կտրոնի խանութից դուրս եկող քաղաքացին վարչարարության կենթարկվի»:
Ավանեսյան Անահիտն ասում է, որ «եթե մարդը պատվաստվում է, դա չի նշանակում, որ հետո որևէ այլ պատճառով չի մահանալու»:
Խաչատրյան Տիգրանն ասում է, որ «նոր պարտք ենք վերցնելու, որով նաև մարելու ենք հին պարտքերը»:
Քերոբյան Վահանն ասում է, որ «եթե ՌԴ-ում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում ՀՀ-ում կարտոֆիլի վրա»:
Այսօրինակ ասածների շարքը կարելի է անվերջ շարունակել: Իմաստ չունի: Ընդհանուր առմամբ պարզ է: Անիմաստ է նաև վերլուծել կամ մեկնաբանել սրանց մտքերը: Միայն մեկ դիտարկում: Վերջերս իշխանականների կողմից արտահայտած մտքերն էապես տարբերվում են (անհամեմատ որակով են) նույն քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից նախկինում արտահայտված մտքերից: Օրինակ՝ «կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն», «մշակույթն իմ մեջ է» կամ «կոկորդիլոսները թռչում են»: Դա նշանակում է, որ իշխանությունն աստիճանաբար կրթվում է և, հետևաբար հեռահար նպատակներ ունի: Հակառակ դեպքում, չէր կրթվի:
Մի խոսքով, սրանք ինչ-որ տեղ ցանկանում են մեզ քցած լինել: Չեմ հասկանում, թե որտեղ»:

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
30920.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
36920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
37520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
97117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
92716.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
269416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
193015.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
116410.07.2026, 15:00