Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դատավորն այնքան հարգանք չունենա դատարանի նկատմամբ, որ ասի՝ գիտե՞ք՝ ես ընդմիջում չեմ արել»․ Արամ Վարդևանյան

«Դատավորն այնքան հարգանք չունենա դատարանի նկատմամբ, որ ասի՝ գիտե՞ք՝ ես ընդմիջում չեմ արել»․ Արամ Վարդևանյան
232
Ուրբաթ, 05 նոյեմբերի, 2021 թ., 23:12

«Տեսանք ամեն ինչ, բացի դատական պրոցեսից»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Տեխնիկական հարցով դատարանը 3-4 ժամ հեռանում է խորհրդակցական սենյակ, հետո մեկ այլ ավելի տեխնիկանան հարցով՝ ևս 3-4 ժամ: Դատավորը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորեց․․․ սա ի՞նչ վարքագիծ էր: Սահմանադրությունն ասում է՝ մարդու անձնական ազատությունն ամենագերակայող իրավունքներից է, բայց դուք տեսաք, որ դատավորը արհեստական մի քանի ժամ գոնե ձգձգտում է նիստը, հետո դատախազությունից միջնորդություն է ներկայացվում, որ այդտեղ էլ գնա, մի քանի ժամ ձգձգի․․․դատավորն այնքան հարգանք չունենա դատարանի նկատմամբ, որ ասի՝ գիտե՞ք՝ ես ընդմիջում չեմ արել․․․»,- նշեց Վարդևանյանը։
«Իշխանությունները չեն կարողանում հանդուրժել, որ Առուշ Առուշանյանը, լինելով կալանավորված, կարողացավ Գորիսի ընտրություններում նման արդյունք գրանցել, երբ իրենք, ամբողջ ռեսուրսը օգտագործելով, ինչքան պատգամավոր ու պաշտոնյա ունեին, մասնակցում էին քարոզարշավին»,- հավելեց նա։