«Արամ Սիմոնյանի ոտքերի տակ պառկելով ակցիաներ անողներ, 2018-ին միտումնավոր ստում և ապակողմնորոշում էիք հանրությանը»․ Ռուբեն Մելքոնյան

Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԿԱՐՃ ԴԻՏԱՐԿՈւՄ՝ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈւՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մինչև 2018 թ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը: 2018-ին նրա անձի դեմ պայքարող այսօրվա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ անթույլատրելի էին համարում ԲՈւՀ-ի կուսակցականացումը և պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:
2021 թ. ԵՊՀ քաղաքականացված և կուսակցականացված հոգաբարձուների խորհուրդը նախագահ է ընտրում ՔՊ կուսակցության վարչության նախագահ, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին:
2018-ին ԲՈւՀ-երի կուսակցականացման դեմ պայքարողներ, գիտությամբ զբաղվելու «անհագ ցանկություն» ունեցողներ, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ոտքերի տակ պառկելով բողոքի ակցիաներ անողներ, դուք պետք է խոստովանեք, որ.
1. 2018-ին այլ հայացքներ և պատկերացումներ ունեիք, որոնք հիմա գլխիվայր փոխվել են,
2. 2018-ին դուք միտումնավոր ստում և ապակողմնորոշում էիք հանրությանը,
3. հիմա դուք այրվում եք բուռն ցանկությամբ պայքարելու այս վիճակի դեմ, սակայն ձեր ներկայիս կարգավիճակը և պաշտոնները, ցավոք, դա թույլ չեն տալիս:
Հ.Գ. Ինձ այս ամենի մեջ այլ հարց է հետաքրքրում. Ջորջ Օրուելը ժամանակին ականատե՞ս է եղել համանման վիճակի և գրել իր հանճարեղ ստեղծագործությունը՝ «Անասնաֆերման», թե՞ կանխատեսել է 21-րդ դարի սկզբի Հայաստանի վիճակը և ստեղծել համաշխարհային գրականության այդ զարդը...»։

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
30920.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
36920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
37520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
97117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
92716.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
269416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
193015.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
116410.07.2026, 15:00