Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բուհերում ակադեմիական ազատության ձևավորման խնդիրը մնում է չլուծված»․ Արթուր Սաքունց

«Բուհերում ակադեմիական ազատության ձևավորման խնդիրը մնում է չլուծված»․ Արթուր Սաքունց
346
Կիրակի, 07 նոյեմբերի, 2021 թ., 00:30

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բուհերում ակադեմիական ազատության ձևավորման խնդիրը մնում է չլուծված։
Այն, որ բուհերը տարիներ շարունակ կուսակցականացված են, սրանում ոչ մի կասկած չկա։ Բազմիցս ենք տեսել հեղափոխությունից առաջ բուհերի կուսակցականացված լինելու դեպքեր ու փաստեր։
Իսկ հեղափոխությունից հետո, փոխվե՞լ է վիճակը, միանշանակ՝ ոչ։
Ավելին, այսօրվա հոգաբարձուների նախագահներ են ընտրվել հենց նորից քաղաքական, կուսակցական դեմքեր։
Սա այն մոտեցումը չի, այն ճանապարհը չի, որը կարող է լուծել բուհերի կուսակցականությունից ազատվելու խնդիրը։
Այսօրվա որոշումները ամբողջությամբ նախկին մոտեցումների շարունակումն է․ անձերի կարողությունների մասին չի խոսքը, այլ նրանց քաղաքական կարգավիճակի մասին է։
Ավելին, նոր քաղաքական դեմքերով հին կուսակցականացվածության երևույթի վերացումը, մեղմ ասած, ոչ միայն անտրամաբանական է ապակուսակցական բուհի վիճակին անցնելու տեսակետից, այլ ինքնին կուսակցականացվածության/ քաղաքականացվածության պահպանումն է, որն ավելի է խորանալու։
Բուհերի ակադեմիական ազատության խնդիրը նման մոտեցումներով ու քայլերով լուծելն ուղղակի անհնար է»։

Աղբյուրը`   Արթուր Սաքունց