«Եթե ես լինեի զրուցավարի աթոռին նստածը, կհարցնեի հետևյալը». Սենոր Հասրաթյան
![]() 672 Երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ., 15:12 Աիցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««...Ես ակնկալում եմ, որ ոչ միայն պետք է բուն պատերազմի դրվագները քննվեն, պետք է քննվի իմ ասած բանակաշինության հարցը... 2018 թվականից հետո չի եղել մի դեպք, որ բանակն ասի՝ մեզ էս ինչ բանը պետք է, մենք ասենք՝ գիտեք ինչ, փող չկա, որպեսզի դա ապահովենք...»,- սա երեկ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը... Եթե ես լինեի զրուցավարի աթոռին նստածը, ի պատասխան այս անհիմն «արդարացման» փորձի, կհարցնեի՝ - Իսկ դուք, որպես պատերազմի դեպքում երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունն ստանձնող թիվ մեկ պաշտոնյա, ունեի՞ք ձեր սեփական պատկերացումները կամ տեսլականը երեկվա «թալանված» բանակը «վերականգնելու» և այն ավելի մարտունակ դարձնելու ուղղությամբ և, եթե այո՛, ապա բացի «փող տալուց», ինչպիսի մարտավարական ու ռազմավարական նշանակության հրամաններ ու հրահանգներ եք տվել ձեր իսկ միանձնյա որոշմամբ պաշտոնների նշանակված և ձեր ուղղակի ենթակայության տակ գտնված պաշտպանական գերատեսչության պատասխանատուներին... Դրանցից մեկին գոնե ես տեղյակ եմ... Տեղյակ եմ, որ դուք ոչ միայն չբավարարվեցիք մինչ պատերազմը կատարած ձեր սխալներով, այլև դրանք շարունակեցիք կատարել նաև պատերազմի ընթացքում... Հիշեցնեմ դրանցից ընդամենը այն, երբ ձեր իսկ որակմամբ ու հրամանով բանակի խորացված հրամանատարական կետից, որպես «ավելորդ մարդիկ», հեռացվեցին այն բարձրաստիճան զինվորականները, որոնց ներկայությունն ու հետագա գործունեությունն անշուշտ իր դրական ազդեցությունը կունենար մարտական գործողությունների ընթացքի վրա... Հ. Գ. Ունենալ հզոր բանակ և, ըստ այդմ՝ նաև կուռ պաշտպանություն, նշանակում է նախևառաջ ունենալ գրագետ կառավարում, նոր միայն հարուստ գանձարան...»: Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
