«Արցախյան հարցի հայանպաստ լուծումը բարդ է, բայց շատ հստակ»․ Տարոն Սիմոնյան
![]() 292 Երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ., 23:48 ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս ամենից հետո նորից պետք է մեր հավաքական գիտակցության մեջ դաջենք, որ Արցախյան հարցի հայանպաստ լուծումը բարդ է, բայց շատ հստակ։ – Հայ զինվորն ու սպան հողի վրա, օդում և միգուցե՝ ջրում, պետք է ապացուցեն, որ հակամարտությունը զինված լուծում չունի, իսկ եթե ունի, ապա միայն՝ ի օգուտ հայկական կողմի։ – Հայ դիվանագետը միջազգային հարաբերություններում պետք է խլացնի թուրք֊ադրբեջանական դիվանագիտության ձայնը և շատացնի հայկական պետականության և հայ ազգի բարեկամների քանակը։ – Հայ իրավաբանը պետք է ապացուցի, որ Արցախի հայ ժողովուրդը իր ֆիզիկական գոյությունը և մյուս բնական իրավունքները կարող է ապահովել միայն անկախության կամ ՀՀ կազմում ներգրավվելու կարգավիճակով, և որ Արդբեջանը երբեք Արցախի տարածքի նկատմամբ տիտոս չի ունեցել, այլ միայն շարունակաբար խախտել է միջագային իրավունքը (ագրեսի, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ցեղասպանություն և այլն)։ – Հայ ուսուցիչը, արվեստի և մշակույթի գործիչը փնտրի, բացահայտի ու կատարելագործի հայ մարդու վառ հոգիները՝ պատրաստելով նրանց քաղաքակրթական առաքելության։ Աղբյուրը` Տարոն Սիմոնյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
