Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Թշնամին քթներիս տակ անում է այն, ինչ ուզում է, ու՝ ոչ մի համաչափ գործողություն». Տիգրան Աբրահամյան

«Թշնամին քթներիս տակ անում է այն, ինչ ուզում է, ու՝ ոչ մի համաչափ գործողություն». Տիգրան Աբրահամյան
322
Երեքշաբթի, 09 նոյեմբերի, 2021 թ., 00:42

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Շատ քչերը կհասկանան այն արցախցիներին, ովքեր պատերազմից հետո էլ շարունակում են ապրել Արցախում և ամեն օր իրենց մաշկի վրա զգալ ադրբեջանցիների շունչն ու դրանից բխող պարբերական ագրեսիան։
Հասկանում ե՞ք, որ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհով, յուրաքանչյուր օր, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են տարբեր ուղղություններով երթևեկում ու այդ ճանապարհին ադրբեջանցին, օրը ցերեկով անզեն քաղաքացիական անձանց է գնդակահարում, որոնցից մեկը մահացել է, 3-ը վիրավոր են։
Թշնամին քթներիս տակ անում է այն, ինչ ուզում է, ու՝ ոչ մի համաչափ գործողություն։
Այսօրվա իշխանություններով, կիրառվող գործիքակազմով որևէ արդյունավետ լուծում չի լինելու։ Սրանց կանգնեցնել է պետք, այսպես շարունակվել չի կարող»։