«Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհի անվտանգությունը պետք է ուժեղացնել». Տիգրան Աբրահամյան
![]() 968 Երեքշաբթի, 09 նոյեմբերի, 2021 թ., 20:18 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհի անվտանգությունը պետք է ուժեղացնել։ Ճանապարհի վերահսկողությունն Արցախում տեղակայված խաղաղապահ զորքերն են իրականացնում, որոնց ուժերով այս մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք է տարվել։ Սակայն Շուշիի հատվածում տեղի ունեցած վերջին միջադեպը ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը պատրաստ է աննկարագրելի ոճրագործությունների։ Ադրբեջանի մասնակցությամբ մեծ թվով այլանդակություններ վերջին 3 տասնամյակում շատ ենք տեսել, սակայն ռուս խաղաղապահների ներկայության և պահպանության պայմաններում, արձանագրվող միջադեպերն իրավիճակին նաև այլ երանգ են փոխանցում։ Ինչևէ, ակնհայտ է, որ կիրառվող անվտանգային մեխանիզմների և իրականացվող ծառայության մեջ վերանայումներ պետք է արվի, այլապես առջևում նոր՝ առավել անկանխատեսելի զարգացումներ կլինեն»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
