Հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի բաց մրցույթ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ ունեցող անձինք:
Ռեկտորի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) հավակնորդի ինքնաառաջադրման դեպքում՝ գրավոր դիմում, իսկ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,
բ) լուսանկար,
գ) ինքնակենսագրություն/ռեզյումե,
դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը, առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատանքի վայրից),
ե) հավակնորդի գործունեության ծրագիրը՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:
«գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին PDF ձևաչափով, էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected]:
Դիմումները՝ կից փաստաթղթերով, ընդունվում են 2021 թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:
Հաշվի առնելով «Covid-19» համավարակով պայմանավորված իրավիճակը՝ մրցույթի մասնակցության դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) անհրաժեշտ է փոստային ծառայության միջոցով ուղարկել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին (հասցե՝ 0025, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):
Մրցույթը տեղի է ունենալու 2021 թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը՝ 11։00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)։
ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաստաթղթեր» բաժնում (documentation.ysu.am):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարին էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected]:

Քիմիա և Ռուսաց լեզու առարկաների քննության թեստերն ու պատասխանները
26526.06.2026, 17:12
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի քննության թեստերն ու պատասխանները
39123.06.2026, 16:00
Մաթեմատիկա առարկայի քննության թեստերն ու պատասխանները
45619.06.2026, 16:00
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից (լուսանկար)
48316.06.2026, 18:36
Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուների քննության թեստերն ու պատասխանները
50316.06.2026, 15:24
ԵՊՀ-ն Արտասահմանյան գրականության ամբիոնը փակելու մասին հայտարարություն է տարածել
42215.06.2026, 20:00
«Դպրոցները պետք է դուրս լինեն քաղաքական գործընթացներից»․ Նաիրի Հոխիկյան
50214.06.2026, 00:24
Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
63104.06.2026, 19:06