«Այդպես ծնվեց Նիկոլ Փաշինյանը՝ հայ ժողովրդին Աբդուլ Համիդից ու Թալեաթից ավելի շատ վնաս տված արարածը». Հայկ Մարտիրոսյան
![]() 833 Չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ., 17:30 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պսևդոհիմնադիր դավաճանի ամենամեծ հանցանքներից մեկն այս ժողովրդի նկատմամբ այն է, որ իր լուբյանկայական տերերի հրահանգով՝ իր մերձավորաևելյան բոլշևիկ հոր ներդրած գաղափարախոսությունը զարգացնելով՝ հայ ժողովրդին ներշնչեց թե սեփական իրավունքները սեփական պատմական և իրավական հողերի վրա պետք է ծաղրի ենթարկվեն, իսկ կորցրածը հետ բերելն այս պահին ու վայրկյանին անհնար լինելու պատրվակով հետադիմության, անմակարդակության և ոչ իրատեսական երազկոտ հիմարության դրսևորվում է: Այդպես կառուցվեց մի ամբողջ սերունդ՝ բլեյանական բազում շրջանավարտներից մինչև մի գյումրեցի պրոֆեսիոնալ հայհոյախոս, քֆուրչի իրավապաշտպան: Այդպես ծնվեց նիկոլ փաշինյանը՝ հայ ժողովրդին աբդուլ համիդից ու թալեաթից ավելի շատ վնաս տված արարածը: Հրեաները երկու հազար տարի պետություն չունեին: Բայց ամեն Աստծո օր խոսում էին ու պլանավորում իրենց վերադարձը՝ երկու հազարամյակ լիովին կորսված հայրենիք: Ու վերադարձան: Այդպես թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց համար հայրենիք ստեղծեցին: Այդպես ադրբեջանցիները հայտարարում են, որ իբր Հայաստանն Ադրբեջան է և որ «Իրիվանից» իրենք իբրև թե վտարվել են: Այդպես պլանավորում են Երևանի զավթումը: Ինչպես պլանավորեցին և զավթեցին Նախիջևանը, Ուտիքն ու մեծ Արցախը: Ու եթե այսպես շարունակենք, իրենց չունեցած, չկորցրածը հիշատակելով, մեր ունեցած կորցրածը ծաղրելով՝ նրանք Երևանն էլ կստանան: Մեր մեջից ստրկության, ողորմելիության, բռնաբարության հանձնվելու, սեփական իրավունքները լլկելու դավաճանական մոլուցքը արմատախիլ պետք է արվի: Խոսքը ոչ թե ուլտրաազգայնականության կամ ծայրահեղականության մասին է՝ ինչպես բարբաջում է մեր բարեկամաթշնամին, այլ՝ արժանապատվության: Ազգային արժանապատվության: Երբ կարդում եք ծաղրական կամ քննադատական տողեր, մեր կորցրած երկրամասերի և քաղաքների վերադարձի հնարավորության կամ դրանց անունների նշման մասին՝ իմացեք, որ գործ ունեք ոչ միայն տգետ անասունների, այլև մեզ ողորմելիության առաջնորդող դավաճանների հետ: Եվ իմացե՛ք, որ ոչ թե մեր չեղած թուլությունն ու անկարողությունն է մեր պարտությունների ու հողային կորուստների պատճառը, այլ այդ պղծությունն է ձեր բոլորի դժբախտության աղբյուրը»: Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
