Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Շրջիկ մեքենան Նյու Յորքի կենտրոնում հակահայ քարոզչություն է տարածում». Աննա Կոստանյան

«Շրջիկ մեքենան Նյու Յորքի կենտրոնում հակահայ քարոզչություն է տարածում». Աննա Կոստանյան
211
Չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ., 21:12

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գովազդային այս շրջիկ մեքենան Նյու Յորքի կենտրոնում՝ Times Square-ում, կեղծարարությամբ շփոթեցնում է հասարակությանը՝ տուրիստներին և տեղացիներին, ակնհայտորեն պետական պատվիրված հակահայ քարոզչություն տարածելով ԱՄՆ-ում։
Իսկ ի՞նչ է անելու Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, դե իհարկե հերթական անգամ լռելու է՝ թողնելով, որ ադրբեջանական շարունակվող խեղաթյուրված վարքագիծն էլ ավելի թուլացնի հայկական շահի պաշտպանությունը հիմա և ապագայում՝ ակամա լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը։
Նկարները՝ Lindsey Snell -ի թվիթերյան էջից»:

Աղբյուրը`   Աննա Կոստանյան