Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ինչո՞վ է այդքան լավ, որ Գորիս-Կապան մայրուղին վաղվանից փաստացի այլևս չի գործելու»․ Արամ Աբրահամյան

«Ինչո՞վ է այդքան լավ, որ Գորիս-Կապան մայրուղին վաղվանից փաստացի այլևս չի գործելու»․ Արամ Աբրահամյան
561
Չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ., 23:24

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես խնդրում եմ հակիրճ բացատրել, թե ինչով է այդքան լավ, որ Գորիս-Կապան մայրուղին վաղվանից փաստացի այլևս չի գործելու (քանի որ 21 կիլոմետրի վրա ադրբեջանցիների դրած 5 մաքսակետերը դժվար թե որևէ մեկը ցանկանա հաղթահարել): Պաշտոնական քարոզչությունը դա ներկայացնում է որպես այսօրվա իշխանության խոշոր նվաճում: Բացատրեք խնդրեմ, ի՞նչ ենք մենք դրանից շահելու»:

Աղբյուրը`   Արամ Աբրահամյան