ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում նշված է, որ Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները երկու արտործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որի բացումն արել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են ապաէսկալացմանն ուղղված հնարավոր միջոցները և գործընթացի հաջորդ քայլերը, ներառյալ ապագա հանդիպումներն այս ձևաչափով և համանախագահների նախատեսվող այցը տարածաշրջան։ Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։
Համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի կարևորությունը, ներառյալ ձերբակալվածների, ականազերծման, անհետ կորածների, տեղահանված անձանց կամավոր վերադարձի և պատմամշակութային վայրերի պահպանության հարցերը և կոչ են արել կողմերին հասանելիություն տալ միջազգային մարդասիրական կազմակերպություններին։ Համանախագահները շեշտել են նաև սադրիչ գործողություններից և բորբոքիչ հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը։
Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ և քննարկել նրանց ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համար համապարփակ լուծումներ գտնելուն։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
25204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
26304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
26104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
28504.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27103.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29503.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29103.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
70502.11.2026, 20:00