«30-ամյա անկախ պետության կրտսեր դպրոցի ամեն 100 աշակերտից 35-ը կարդալ չգիտի, էս ա Սյունիքի հանձնելը»․ Փաշինյան
![]() 651 Հինգշաբթի, 11 նոյեմբերի, 2021 թ., 23:18 «Էսօր մեզ ասում են՝ Սյունիքը մաս-մաս հանձնում են։ Եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձնման բանաձևը։ 2018 թվականի դրությամբ, Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզներին և նախադպրոցական հիմնարկներին, 100 երեխայից 4-ն է կարողացել գնալ մանկապարտեզ։ Էս ա Սյունիքի մարզի հանձնելը»,- ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք այսօր կառավարությունում խոսում էինք այն մասին, որ միայն Սյունիքի մի համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսի մեջ ներգրավելու համար 9 մլրդ դրամի հատկացում է արվում։ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ կառավարությունը մի համայնքում 9 մլրդ դրամի կրթական ծրագիր իրականացնի»,- ասաց Փաշինյանը։ «Անվտանգությունը թեև մեր ամենախոցելի տեղն է, բայց անվտանգության մարտահրավերը ծագում է այն ժամանակ, երբ որ երկրի կրտսեր դպրոցի ավարտած աշակերտների 35 տոկոսը կարդալ չգիտի, 2019 թվ-ի դրությամբ։ 30-ամյա անկախ պետության կրտսեր դպրոցի ամեն 100 աշակերտից 35-ը կարդալ չգիտի։ Էդ ա անվտանգության մարտահրավերը, կամ էդտեղից սերմանված մարտահրավերն ա, որ ջարդվելա մեր գլխին»,- ասաց Փաշինյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
