«Սյունիքի հանձնման բանաձևն արդեն ուրվագծվում է». Արմեն Այվազյան
![]() 584 Ուրբաթ, 12 նոյեմբերի, 2021 թ., 18:30 Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Փաշինյանը ճամարտակում էր «Սյունիքի հանձնման բանաձևի» մասին՝ ռազմական անվտանգության հարցերը դարձյալ նենգափոխելով ինչ-որ գումարներ հանրային կարիքներին հատկացնելու հարցերի հետ։ Իսկ Սյունիքի հանձնման բանաձևն արդեն շատ պարզ ուրվագծվում է. 1. Սյունիքի քաղաքների (հատկապես՝ Կապանի և Գորիսի) և գյուղերի վրա իշխող դիրքերում ադրբեջանական բանակի ամրացում և այդպիսով մշտական անմիջական սպառնալիք այդ բնակավայրերի խաղաղ բնակչության նկատմամբ։ 2. Գորիս-Կապան միակ մայրուղու 21-կիլոմետրանոց հատվածի հանձնում ադրբեջանական բանակին՝ այդպիսով Կապանի և Մեղրիի շրջանների եռակողմ շրջափակում, ինչպես նաև Իրանից Հայաստանի արդյունավետ մասնակի տարանջատում։ 3. Սյունիքի մի շարք գյուղերի մեկուսացում և շրջափակում՝ նրանց ճանապարհներն ադրբեջանական բանակի վերահսկողության տակ դնելու միջոցով։ 4. Մեղրիի վրայով երկաթգծով ադրբեջանական կողմին միջանցքի տրամադրում՝ ռուսական զորքերի վերահսկողությամբ։ 5. Առայժմ միայն Սիսիանի վրայով (Խնձորեսկից Բիչենեկ) ադրբեջանական կողմին ավտոմոբիլային միջանցքի տրամադրում՝ ռուսական զորքերի վերահսկողությամբ (այդ մասին էլ արդեն հայտարարեց Փաշինյանի ԱԽ քարտուղարը)։ 6. Սյունիքում ժողովրդին անզեն թողնելը և աշխարհազոր չկազմավորելը։ 7. Հայկական բանակին կաթվածահար վիճակից չհանելը և թվաքանակի կրճատում ծրագրելը։ Սա դեռ սկիզբն է։ Եթե այս գործընթացը չկասեցվի, Սյունիքից տեղի է ունենալու հայ բնակչության արագ արտահոսք, Մեծ Հայքի այդ մշտապես հայկական մնացած փառահեղ երկրամասի մաս-մաս հանձնում ու բռնազավթում։ Սա ոչ այլ ինչ է, քան «փափուկ» ցեղասպանության ծրագիր, որը հետագայում կամ գուցեև զուգահեռաբար իրականացվելու է նաև Հայաստանի մյուս հատվածների նկատմամբ։ Հայաստանին շտապ պահանջվում է նոր իշխանություն։ Հայաստանին շտապ պահանջվում է նոր ընդդիմություն։ Հայաստանին շտապ պահանջվում է բանակի հայրենաշունչ հրամանատարություն։ Սփյուռքում պահանջվում է բոլոր հայրենասիրական ուժերի գերմոբիլիզացիա։ Աստված մեզ օգնական»։ Աղբյուրը` Արմեն Այվազյան |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
