«20-25 տարի Բաքվի քարոզչությունը հղումներ է անում մի գրքի վրա, որի հեղինակը, նրանց պնդմամբ, Զորի Բալայանն է»․ Վ․ Աթանեսյան
![]() 539 Կիրակի, 14 նոյեմբերի, 2021 թ., 15:10 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Ո՞ւմ նախաձեռնությունն է եղել, որ 1992թ․ փետրվարի 25-ին Խոջալուն գրոհող մեր ջոկատների հետ այնտեղ է մտել նաեւ սանկտ-պետերբուրգցի ֆոտոլրագրող Վիկտորյա Իվլևան, իսկ նրա լուսանկարները հետո հայտնվել են Բաքվում հաստատված Տատյանա Չալաձեի «Դատապարտված Խոջալու» գրքում՝ որպես» իրեղեն ապացույց»։ Որևէ մեկը տեղյա՞կ է եղել, որ Մոնթե Մելքոնյանի եղբայրը գիրք է գրում և այնտեղ Խոջալուից ահասարսուռ պատկերներ են նկարագրված։ Քսան -քսանհինգ տարի Բաքվի քարոզչությունը հղումներ է անում Բեյրութո՞ւմ, թե՞ Հալեպում տպագրված մի գրքի վրա, որի հեղինակը, նրանց պնդմամբ, Զորի Բալայանն է, մեջբերվում են գազանային պատկերներ։ Որևէ մեկը, այդ թվում՝ Զորի Բալայանը, ինչո՞ւ պաշտոնապես չի հերքել, չի հերքում, միջազգային ատյաններ չի դիմել և չի ապացուցել, որ դա իրենք՝ թուրքերն են հեղինակել։ Քանի՞ նման փաստ կարելի է բերել, որ վկայում են մի բան․ մենք կա՛մ շատ թեթևամտորեն ենք նայել արտաքին քարոզչության կարևորությանը, կա՛մ ամեն ինչ ծրագրված է եղել ի սկզբանե՝ երրորդ ուժի հատուկ ծառայությունների կողմից։ Եվ այդ ծուղակն այսօր էլ անխափան գործում է։ Կամ՝ մեր թեթևամտությունը»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
