«Մեր պատասխանը պետք է լինի զինվելը, ոչ թե առավոտից երեկո կրկնել, թե իբր «սաղ փախել են»»․ նախկին պատգամավորր
![]() 611 Երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ., 00:48 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում մեր տղաներից մեկը շատ վստահ ու պարզ ասում է, որ չհամարձակվեք կրակել, մենք էլ կկրակենք, դրանից հետո ադրբեջանական կողմի ներկայացուցիչը իրեն ավելի զուսպ է սկսում պահել: Ես մանրամասներ չգիտեմ, տեղեկություն չի հաղորդվում նորմալ, բայց մի բան գիտեմ՝ «հայելային հետքաշման» մասին ցանկացած առաջարկին ի պատասխան ադրբեջանական կողմը նոր դիրքեր է փորձելու վերցնի, «խաղաղության դարաշարջան բացելու» ցանկացած առաջարկին ի պատասխան Ալիևը խոստանալու է «բռունցք ցույց տալ» և հավակնություններ է ներկայացնելու ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ: Ադրբեջանցին ու թուրքը ահաբեկչական խմբավորումների պես հասել են մեզ վրա, դրա պատասխանը պետք է լինի զինվելը, պատրաստվելը, ազգային ու պետական գաղափար ունենալը, ոչ թե առավոտից երեկո կրկնել, թե իբր «սաղ փախել են», փախնող էլ է եղել, բոլոր պատերազմներում է լինում, բայց կռվողն էլ նենց կռիվ է տվել, որ այսօր Արցախում հայ ապրի, որ Սյունիքի մեջքը հնարավորինս պահի, կռվողի վրա պետք է հենվել, այդ տեսակը կա ու զորեղ է, չի կարելի ընկճել ժողովրդին ու ներշնչել, թե անզոր է: Ի վերջո, սա նույն ժողովուրդն է, որ 90-ականներին ծանր փորձությունների միջով անցնելով հաղթեց ու թույլ չտվեց իրեն բնաջնջել: Հայ զինվորի մեջքը պետք է ուղիղ լինի, իսկ դրա համար ամուր թիկունք է պետք, պետության արժեքն ու գինը իմացող թիկունք»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
