«Բոլորը ցնցված են այս անհեթեթ նշանակումից». Կարին Տոնոյան
![]() 774 Երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ., 18:36 «5165» շարժման առաջնորդ, զոհված հերոսի մայր Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ողբամ ապրողաց..... կոչեմ մեռելոց: Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարար.... իրեն ճանաչում եմ դեռ «Հայ ասպետ» հեռուստախաղի օրերից, երբ որպես պատմության ուսուցիչ թիմ էր բերում մասնակցելու. ոչ մի վատ բան չեմ ուզում ասել, նույնիսկ լավը կարող էի ասել, եթե ՔՊ-ում չլիներ: Բոլորը ցնցված են այս անհեթեթ նշանակումից, բայց իրականում սա նիկոլի անելանելիության հերթական խոստովանությունն է՝ այդ մարդու այբուբենում մի քանի տառ կա, մյուսներին չի հավատում, թեև բոլոր շղթաներով պահում է իր կողքին, ու կազմած բառերը ոչ մի կերպ միտք չեն դառնում, նշանակած կադրերը վստահություն չեն ստեղծում. - Այդպես է, նիկո՛լ, երբ դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, շրջապատում ես քեզ միայն ծափ տվողներով, պատեպատ մի խբվիր ու հետդ էլ անդունդը քաշիր մի ողջ ժողովուրդ ու երկիր..... և չհասկանալով, որ դու ես փորել քո առջևի փոսը, վերջին ճիգերն ես անում ԳԱՀԻՆ մնալու.... Իսկ եթե իրեն հենց դրա համար են բերել, որ կործանի Երկիրը, մեղկ է, որ իր տերերն իրեն չեն ասել, որ Հայքը հավերժ է, որքան էլ փոքրացած ու խեղճացած, բայց հավերժ է, նրա հավերժությունն իր լավագույն զավակների արյամբ է գնվել.... Իրադարձությունները մոտենում են իրենց «ցավոտ» ավարտին, բայց այնուհանդերձ սա շատ վտանգավոր իրավիճակ է, որովհետև ՆԱ արդեն գիտի, որ իշխանությունը կորցնելուց անգամ մեկ ժամ հետո, իր և իր մերձավորների հետ լինելու է ամենասարսափելին..... ուստի իր հետ կկործանի ամեն ինչ, դրա համար էլ վերջին փափուշտներն անընդհատ տեղից տեղ է փոխում, փորձում հետաձգել անխուսափելին.....իր ողորմելի վախճանը: Բայց խոսքս հիմա իրեն չի ուղղված, այլ բանակում դեռ գործող նորմալ սպաներին՝ ձայն հանեք, գոնե ընդվզեք, թույլ մի տվեք այս աստիճան անպատվել հայոց բանակը.... մի ամբողջ ազգ ձեզ է նայում, նա դեռ սիրում է իր բանակը, նա պատրաստ է ամեն ինչ տալու իր բանակին, շտապեք, պարոնա՛յք սպաներ..... ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ........»: Աղբյուրը` Կարին Տոնոյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
