«Զինվորականնե՛ր, եթե կատարեք այս ապազգային հրամանը, ապա զուրկ եք սպայի պատվից». Նաիրի Հոխիկյան
![]() 668 Երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ., 19:18 Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Այսօր հրապարակում էի արել Նախիջևանի հատվածից սպասվող խնդիրների մասին... Ավելի մանրամասն ասեմ։ Վայոձ Ձորի մարզի Արենիի, Ելփինի, Չիվայի և շրջակա բնակավայրերի բնակիչները լավ գիտեն, որ դիմացը՝ դեպի Նախիջևանի կողմ կա Կըզըլքայա կոչվող բարձունք, որը մինչև 2018-ն ամբողջությամբ հայկական կողմի հսկողության տակ էր։ 2018-ից հետո բարձունքի մի մասն է հայկական զորքը հսկում, ինչը հնարավորություն է տալիս թշնամուն զրկել Վայոց Ձորի մարզի նշված բնակավայրերը և դեպի Եղեգնաձոր գնացող միջպետական ճանապարհը թիրախավորելուց։ Կըզըլքայա բարձունքի հարևանությամբ նաև Արփա գետի վրա կառուցված ջրամբարն է, որի մի մասը ևս մինչև վերջերս մեր կողմից հսկվում էր։ Հիմա այն ամբողջությամբ թշնամու հսկողության տակ է։ Այժմ ՀՀ իշխանությունները հրահանգել են այդ հատվածում հետ քաշել զորքերը և հասցնել այն հատված, որը գծված է Google maps-ի քարտեզով։ Այլ կերպ՝ թշնամուն թույլ տալ դիտարկել Արենի, Չիվա, Ելփին և հարակից մյուս բնակավայրերը, նաև միջպետական ճանապարհը։ Զինվորականնե՛ր, եթե դուք կատարեք այս ապազգային հրամանը և սպառնալիքի տակ դնեք հայկական բնակավայրերը, ապա դուք զուրկ եք սպայի պատվից։ Տեր կանգնեք ձեր հայրենիքին ու պատվին»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
