Ինչի՞ համար է Սուրեն Պապիկյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվել․ «Հրապարակ»
![]() 291 Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 09:36 «Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանի կենսագրությունից տեղեկացանք, որ նա 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով։ Ինչպես նշվում է, այս մեդալով պարգևատրվում են սպաներն ու ենթասպաները, որոնք մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում են ունեցել։ 2-րդ կետը վերաբերում է ժամկետային զինծառայության ընթացքում խիզախություն ցուցաբերելուն, հայրենիքի սահմանները պաշտպանելուն և զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելուն, սակայն Սուրեն Պապիկյանը մեդալն ստացել է 2016 թվականին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն է անցել դրանից մոտավորապես 10 տարի առաջ, և այդ ծառայությունն էլ անամպ չի անցել․ նա դանակահարել է իր հրամանատարին, ինչի համար դատապարտվել է 1 տարի ազատազրկման, ապա՝ 2007 թվականին, համաներմամբ ազատ արձակվել։ 3-րդ կետն էլ վերաբերում է հայկական բանակի կայացման գործում մեծ ներդրում ունենալուն, մինչդեռ պարզ է, որ Սուրեն Պապիկյանը չէր կարող մեծ ներդրում ունենալ հայկական բանակի կայացման գործում, քանի որ ծառայել է ռուսական զորամասում, իսկ զորացրվելուց հետո էլ հայկական բանակում զինծառայություն չի անցել։ Ի դեպ, Պապիկյանը 2012-16 թվականներին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում է ուսանել, այսինքն՝ այդ ժամանակահատվածում Հայաստանում չի գտնվել, որպեսզի բանակաշինության գործում զգալի ավանդ ունենար։ Նրա պաշտոնական կենսագրության մեջ նշված չէ, թե ինչ հանգամանքներում է ստացել մեդալը, բաց աղբյուրներում ևս որևէ տեղեկություն չկա, թե կոնկրետ ինչ արարքի համար է Պապիկյանը պարգևատրվել։ Թերթի աղբյուրները հայտնել են, որ Պապիկյանն այդ մեդալը ստացել է ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցության համար, ավելի ճիշտ՝ ոչ թե պատերազմին, այլ հետպատերազմական փուլին: Բանն այն է, որ «ՔՊ ջոկատը», որի կազմում՝ նաև Սուրեն Պապիկյանը, 2016 թվականի մայիսի 14-ին գործուղվել է Պաշտպանության բանակ: Արցախում պատերազմն ավարտվելուց 40 օր անց, Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայրում նրանք ինժեներական աշխատանքներ են կատարել, այսինքն՝ խրամատ են փորել: Ի դեպ, Ճանկաթաղն էլ սահմանագծից հեռու է 36 կմ։ Թերթին ասել են, որ Պապիկյանի «Գարեգին Նժդեհ» մեդալը հենց խրամատ փորելու կամ ինժեներական աշխատանքներին մասնակցելու համար է տրվել: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդչափ ատելի նախկինները Սուրեն Պապիկյանի խրամատ փորելը համարել են «բանակաշինությանը մասնակցություն» և անգամ մեդալ են տվել, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատերազմից մեկուսացրեց գեներալներին ու նախկին զինվորականներին, այլև նրանց բոլորի նկատմամբ մեղադրանքներ հարուցեց, վարկաբեկեց ու պատերազմում պարտության մեղքը դրեց նրանց վրա: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
