Զարուհի Փոստանջյանը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ․ վաղը տեղի կունենա երկրորդ դատական նիստը
![]() 307 Հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ., 22:18 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտնում է․ «Վաղը՝ նոյեմբերի 19-ին, ժամը 15։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան փողոց, 41 ա շենք) նախագահությամբ դատավոր Ն.Ավետիսյանի տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին երրորդ դատական նիստը (հայցվորը՝ Նիկոլ Փաշինյանը, պահանջում է Զարուհի Փոստանջյանից 2 միլիոն դրամ փոխհատուցում): Սույն գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսի 18-ին, երկրորդը սեպտեմբերի 17-ին։ Երկրորդ դատական նիստից առաջ պատասխանող Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է դատարանին բավականին ծանրակշիռ ապացույցներ իր կողմից արտահայտված մտքերի վերաբերյալ, որով նա մեղադրել է Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ։ Ավելացնենք նաև, որ տևական ժամանակ է, ինչ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Հ.Գ. Տեղեկացնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն փոխվել է և այժմ գտնվում է Հալաբյան փողոց, 41 ա շենքում (ԴԱՀԿ շենք, 11-րդ հարկ)»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
