Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Չակնկալեք, որ այս կանտորան խաղաղության, գերիներին վերադարձնելու կոչեր անի Ադրբեջանին». Սանասարյան

«Չակնկալեք, որ այս կանտորան խաղաղության, գերիներին վերադարձնելու կոչեր անի Ադրբեջանին». Սանասարյան
646
Ուրբաթ, 19 նոյեմբերի, 2021 թ., 15:48

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը գրում է. «Աշխարհում ընդունված պրակտիկա գոյություն ունի, որի համաձայն, որևէ երկրում անցկացվող գագաթնաժողովների և այլ նմանատիպ հավաքների ժամանակ բոլորի կողմից կոչեր են արվում, որոնք վերաբերում են կոնֆլիկտներին, ճգնաժամային, պատերազմական իրավիճակներին, գերիների վերադարձմանը և այլ նմանօրինակ երևույթներին։
Հայաստանը գտնվում է նման իրավիճակում և այժմ Երևանում ԵԱՏՄ կոչվող կառույցի միջկառավարական խորհրդի նիստ է անցկացվում, բայց չակնկալեք, որ Ադրբեջանի դաշնակիցներով լեցուն այս տխրահռչակ կանտորան Ադրբեջանին խաղաղության, գերիներին վերադարձնելու կոչեր անի։
ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու նմանատիպ կառույցներից դուրս գալը պետք է դառնա ինքնիշխանության դրոշակակիր ուժերի օրակարգի առաջնային հարցերից մեկը։ Հակառակ դեպքում, անվտանգություն, տնտեսության զարգացում ասվածները գնալով դառնալու են ճգնաժամային անուղղելի խնդիրներ»։

Աղբյուրը`   Դավիթ Սանասարյան