«Այս սխալն անում են մեծից փոքր»․ Վաչագան Սարգսյան

997
Շաբաթ, 20 նոյեմբերի, 2021 թ., 21:42
«Այբբենարան»-ի հեղինակ Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անընդհատ ուզում էի գրել այս մասին, բայց մտածում էի՝ արդյո՞ք սրա ժամանակն է:
Խոսքս «Տեղեկատվություն» տերմինի մասին է, որը նշանակում է «տեղեկության հաղորդում», «տեղեկություն տալ»: Այսօր այս բառը գրեթե բոլորը սխալ են գործածում. փոխանակ ասելու՝ տեղեկություն տվեցին, տեղեկություն ստացանք, ասում են՝ տեղեկատվություն տվեցին, տեղեկատվություն ստացանք և այլն: Սա տավտալոգիա է՝ կրկնաբանություն: «Տեղեկատվություն » բառի մեջ արդեն տալը կա, չարժէ նորից տալ արդեն տվածը, դրանով խառնաշփոթ է ստեղծվում տեղեկատվական դաշտում:
Այս սխալն անում են մեծից փոքր, հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները և, հատկապես, վերին, վերի՜ն շերտերը:
Արդեն ոչ միայն ականջ է ծակում, այլև՝ սիրտ ու հոգի»:
Աղբյուրը` Վաչագան Սարգսյան

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
30520.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
36520.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
37120.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
96717.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
92516.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
268416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
192415.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
116210.07.2026, 15:00