Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Տխրահռչակ Սիլվա Համբարձումյանը շարունակում է լողալ իշխանությունների քցած առվում». Ռ. Հայրապետյան

«Տխրահռչակ Սիլվա Համբարձումյանը շարունակում է լողալ իշխանությունների քցած առվում». Ռ. Հայրապետյան
659
Երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ., 14:54

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տխրահռչակ Սիլվա Համբարձումյանը շարունակում է լողալ իշխանությունների քցած առվում՝ չկասկածելով, որ այդ ջրում ինքն ընդամենը մի արտադրական թափոն է:
Տիկինը դեռևս գոյատևում է հիմնականում իներցիայով, ամեն օրվա հետ սպառելով առվի աղտոտվածությանը չափավոր օգուտ տալու ռեսուրսները:
Բոլոր այս և այլ վնասակար հատկություններով, Սիլվան բացառություն է այն իմաստով, որ այլ հավասար պայմաններում նման «որակներով» թափոնները պարզապես դեն են նետվում:
Եվ ի վերջո, բոլոր թափոններ են դեն նետվում, հակառակ դեպքում վերամշակման արդյունքում վերածվելով հիգիենայի պարագաների»: